«Տոտենհեմը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է Sport-ը, անգլիական ակումբը հաջորդ շաբաթ կփորձի բանակցություններ վարել հնարավոր տրանսֆերի շուրջ: Բացի «Տոտենհեմից», Կեսիեի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի մի շարք ակումբներ, ինչպես նաև Թուրինի «Յուվենտուսը»:
Հարձակվող Մատիս Տելը, ով ներկայացնում է Մյունխենի «Բավարիան», ևս հնարավորություն ունի կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ըստ Bayern & Germany-ի՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Գործարքը կարող է ձևակերպվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Բացի վերը նշված երկու ֆուտբոլիստից, անգլիական ակումբը ևս մեկ տրանսֆերային նպատակ ունի․ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կարող է համալրել «Տոտենհեմի» կազմը: Լրագրող Սաշա Տավոլիերիի խոսքերով՝ «Տոտենհեմը» կարող է ձեռք բերել 24-ամյա ֆրանսիացուն, եթե թիմի առաջատար Հարի Քեյնը հեռանա ակումբից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։























































