«Բրայթոնի» նախկին պաշտպան Լարս Դենդոնկերը որոշել է ավարտել կարիերան՝ առողջական խնդիրների պատճառով։ Այս շաբաթ ֆուտբոլիստը դարձավ 22 տարեկան։
«Բարև բոլորին։ Մանկուց միայն մեկ երազանք ունեի՝ դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Բայց իմ պրոֆեսիոնալ կարիերան ու երազանքը շատ շուտ ավարտվեցին։ Սրտի հետ կապված առողջական խնդիրների պատճառով որոշեցի դադարեցնել խաղալը։ Դա եղել է և կլինի իմ կյանքի ամենադժվար որոշումը: Բայց հետդարձի ճանապարհ չկա, և ես պետք է նայեմ ապագային։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր խաղացողներին և ակումբի անձնակազմին, որոնց հետ աշխատել եմ»,- գրել է Դենդոնկերը սոցցանցում։
Լարս Դենդոնկերը Լեանդեր Դենդոնկերի եղբայրն է, ով ներկայումս հանդես է գալիս «Աստոն Վիլլայում»:























































