«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նշել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներին։
«Պրեմիեր լիգայի՝ այս պահին լավագույն ֆուտբոլի՞ստը․․. Անցած մրցաշրջանում դա հաստատ Էրլինգ Հոլանդն էր:
Բայց ես կարծում եմ, որ եթե հաշվի առնենք վերջին չորս կամ հինգ տարիները, դա Դե Բրույնեն է, հարյուր տոկոսով»,- ասել է Ռաշֆորդը Գարի Նևիլի հետ հարցազրույցում:
Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 53 խաղում Էրլինգ Հոլանդը դարձել է 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Դե Բրույնեն անգլիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով տասը գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։























































