«Մանչեսթեր Յունայթեդը» հավանություն չի տվել «Վեսթ Հեմի»՝ պաշտպան Հարի Մագուայերին ձեռք բերելու վերաբերյալ հարցմանը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «մուրճերը» պաշտպանի համար առաջարկել են 20 միլիոն եվրո, «Յունայթեդը» պատասխանել է ակնթարթորեն մերժումով։ Մանկունիանցիներն ակնկալում են ավելի լուրջ ֆինանսական առաջարկ ստանալ։
Մագուայերը «Մանչեսթեր Յունայթեդին» միացել է 2019 թվականի ամռանը՝ «Լեսթերից» տեղափոխվելով 87 միլիոն եվրոյի դիմաց։ Ընդհանուր առմամբ, Հարին մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրած 175 խաղում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում պաշտպանը նվաճել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։























































