Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ևս ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Հայ մարզիկը հավասարը չի ունեցել օղակների վարժությունում՝ վաստակելով 13,666 միավոր:
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 12,800 միավորով, զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք՝ Մամիկոն Խաչատրյանն ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում: Համլետ Մանուկյանն այդ վարժությունում գրավել էր 4-րդ տեղը:
Մարմնամարզիկներից առաջին մեդալը նվաճել էր Ռոբերտ Գյուլումյանը՝ հաղթելով ազատ վարժություններում:
Հիշեցնենք՝ հայ մարմնամարզիկները պատանեկան Օլիմպիական փառատոնին մասնակցում էին Հայկ Նազարյանի գլխավորությամբ: