Ֆաբինյոն մոտ է «Ալ-Իթիհադ» տեղափոխվելուն։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով, «Ալ-Իթիհադը» և «Լիվերպուլը» մոտ են գործարքն ավարտին հասցնելուն։
Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա Ֆաբինյոն շուտով բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի սաուդյան ակումբի հետ։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի հետ երեք տարվա պայմանագիր է համաձայնեցված։























































