«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է դարպասապահ Կեպա Արիսաբալագայի մասին.
«Մենք շատ գոհ ենք նրանից: Նա անհավանական նվիրվածություն է ցուցաբերում և հարմարվում է Տոնիի և մարզչական շտաբի նոր պահանջներին»,- ասել է Պոչետինոն «Նյուքասլի» դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։
2022/2023 մրցաշրջանում Կեպան «Չելսիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Դարպասապահի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։























































