«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ թիմը նոր հարձակվողի կարիք ունի: Մասնագետը կարծում է, որ ակումբին անհրաժեշտ է ուժեղացնել հարձակման գիծը։
«Արդյոք մեզ նոր հարձակվող է պետք մինչև տրանսֆերային պատուհանի փակվե՞լը: Իհարկե»,- մարզչի խոսքերն է մեջբերում է Sky Sports-ը։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» աշխատում է «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի տրանսֆերի վրա:
Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 11-ին։























































