«Լիվերպուլը» հայտարարել է կիսապաշտպան և թիմի ավագ Ջորդան Հենդերսոնի հեռանալու մասին և հրաժեշտ տվել խաղացողին։ 33-ամյա կիսապաշտպանը տեղափոխվել է «Ալ-Իթիֆակ»:
«Մենք կարող ենք հաստատել, որ Հենդերսոնն ավարտել է իր տեղափոխությունը «Ալ Իթիֆակ»: Ակումբում բոլորը ցանկանում են հայտնել իրենց երախտագիտությունն այն ամենի համար, ինչ Ջորդանը արել է մեզ համար՝ 12 տարիների ընթացքում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Հենդերսոնը «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2011 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Ալ-Իթիֆակը» գլխավորել է «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը։























































