«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Ռեալի» հետ ընկերական խաղում (0:2) թիմի դարպասապահ Անդրե Օնանի խաղի մասին։
«Օնանը դեռ պետք է հարմարվի մեր խաղին: Երկրորդ գոլի դրվագում երևում է, որ մենք չփակեցինք դարպասաձողը, չպետք է այսպես խաղանք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրիկ տեն Հագը։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր նորամուտի խաղում Օնանան գոլ բաց թողեց 6-րդ րոպեին:
Դարպասապահը ՄՅՈւ է տեղափոխվել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ «Ինտերից»։























































