«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է հնարավոր նոր տրանսֆերների մասին։
«Ես 30 խաղացող ունեմ։ Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, ուստի շատ բան դեռ կարող է փոխվել: Մենք պատրաստ ենք սրան։ Ես գոհ եմ իմ թիմից, բայց մենք խաղային առումով կատարելագործվելու տեղ ունենք ունենք, մենք դրան ենք ձգտում։ Ընդհանուր առմամբ, կազմից գոհ եմ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալը» ձեռք է բերել Կայ Հավերցին, Դեկլան Ռայսին և Յուրիեն Թիմբերին:
Օգոստոսի 11-ին մեկնարկում է Պրեմիեր լիգայի 2023/24 նոր մրցաշրջանը։























































