Ջորդան Հենդերսոնը հրաժեշտ է տվել «Լիվերպուլի» երկրպագուներին։
33-ամյա կիսապաշտպանը 12 միլիոն ֆունտ +բոնուսներով տեղափոխվում է «Ալ Իթիֆակ»: Նա 3 տարվա պայմանագիր է կնքել։
«Դժվար է բառերով նկարագրել այս 12 տարիները, և նույնիսկ ավելի դժվար է հրաժեշտ տալը: Ես միշտ «կարմիր» կլինեմ: Մինչև այն օրը, երբ մեռնեմ։
Շնորհակալություն ամեն ինչի համար։ Դուք երբեք մենակ չեք լինի։
Ջորդան❤️»,- գրել է «Լիվերպուլի» ավագը։
Հենդերսոնը անգլիական ակումբում հանդես է գալիս 2011 թվականից։























































