«Ֆիորենտինայի» կենտրոնական պաշտպան Իգորը տեղափոխվել է «Բրայթոն»: Կողմերը չորս տարով պայմանագիր են կնքել, հայտնում է Պրեմիեր լիգայի ակումբի մամուլի ծառայությունը։
Գործարքի գումարի մասին պաշտոնապես չի հաղորդվում, սակայն, ըստ ինսայդերների, այն կազմել է 17 մլն եվրո:
Իգորը կարիերան սկսել է Բրազիլիայում, իսկ 2016 թվականին կարիերան շարունակել է Ավստրիայում, որտեղ մինչև 2019 թվականը փոխել է մի քանի թիմ։ Դրանից հետո Իգորը հանդես է եկել ՍՊԱԼ-ում, իսկ 2020 թվականի սկզբին դարձել էր «Ֆիորենտինայի» խաղացող։
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի կազմում անցկացրել է 42 խաղ:























































