«Տոտենհեմի» ֆուտբոլիստ Սոն Հին Մինը մեկնաբանել է իր թիմակից Հարի Քեյնի հետ կապված բազմաթիվ տրանսֆերային լուրերը:
«Նա միշտ պրոֆեսիոնալ է մնում, շատ քրտնաջան է աշխատում։ Երբեք ցույց չի տվել, որ մտածում է այլ բանի մասին:
Այնքան նորություններ կան նրա հետ կապված, բայց նա մեր ավագն է, աշխատում է թիմի համար:
Նրա հետ կապված հիասթափություն չկա։ Նա շատ է սիրում այստեղ լինել։ Իհարկե, նա ինձ դուր է գալիս որպես ֆուտբոլիստ։ Աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։ Ես ոչինչ չգիտեմ նրա որոշման մասին»,- մեջբերում է Սոնին 90min-ը։























































