«Փարիզ — 2024» օլիմպիական խաղերը կսահմանեն բնապահպանական պատասխանատվության նոր չափորոշիչներ: Դրանք ցույց կտան, թե ինչպես կարելի է հյուրընկալել համաշխարհային սպորտային իրադարձությունները՝ կլիմայի փոփոխության ժամանակաշրջանում:
Սոցիալական, տնտեսական և բնապահպանական կայունության հարցերը խաղերի առաջադրման փուլում համարձակ քայլ էր: «Փարիզ — 2024» կազմկոմիտեն խոստացել էր կրկնակի կրճատել ածխածնի արտանետումները՝ համեմատած «Լոնդոն — 2012»-ի և «Ռիո — 2016»-ի միջին ցուցանիշների հետ: