«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է վինգեր Մուսա Դիաբիի հետ պայմանագիր կնքելը։
«Նա եզրային հարձակվող է, հարձակվող, և նրա լավագույն մասը հարձակողական և դրիբլինգի կարողությունն է: Նա Եվրոպայում խաղալու փորձ ունի, երիտասարդ է, և կարծում եմ, որ նրա որակները կօգնեն մեզ ավելի ուժեղ դառնալ»- ասել է Էմերին:
24-ամյա ֆրանսիացին «Վիլլա» է տեղափոխվել Լևերկուզենի «Բայերից»:
Դիաբին անցած մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։























































