«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը խոսել է Մաուրիսիո Պոչետինոյի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
«Ես հուզված էի, երբ լսեցի Պոչետինոյի՝ «Չելսիում» նշանակվելու մասին: Ես շատ էի խաղում նրա թիմերի դեմ և գիտեի, թե որքան դժվար է դա։ Պոչետինոյի գլխավորությամբ առաջին խաղը. Վերջապես վերադարձա սովորական դիրք, որտեղ խաղացել եմ երկար տարիներ։ Դա շատ հաճելի է»,- ասել է Ստերլինգը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա անգլիացին անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։























































