Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը խոստովանել է, որ դեռ չի կարողանում հավատալ Ուիմբլդոնի եզրափակիչում սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ իր հաղթանակին։
«Չեմ կարող հավատալ, որ հաղթեցի Ուիմբլդոնը և հաղթեցի Ջոկովիչին եզրափակիչում: Սա գիտակցելու համար, հավանաբար, ժամանակ կպահանջվի: Ես կարող էի դիմանալ այն ճնշմանը, որը գործադրում էր Նովակը։ Հանդիպումից առաջ ես մի փոքր հանգստացա՝ կատարելով մտավոր վարժություններ։ Ես, հավանաբար, չեմ օգտագործել այս մեթոդը Ռոլան Գարոսում: Լոնդոնում դա շատ օգնեց»,- Ալկարասի խոսքերն է մեջբերում Tennis-Infinity-ն։