«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է իր նշանակումը թիմի նոր ավագի պաշտոնում։
«Հատուկ պահ է ինձ և իմ ընտանիքի համար: Ես դա նույնիսկ երազանք չէի անվանի, քանի որ դա ավելին է, քան պարզապես երազանքը: Ես մեծ հպարտություն եմ զգում։ Դա մեծ պատասխանատվություն է, բայց ես նախկինում էլ ճնշման տակ եմ եղել, երբ տեղափոխվեցի այս ակումբ: Ես կպահպանեմ նույն չափանիշները և կփորձեմ հնարավորինս լավ դրսևորվել ինձ որպես ավագ»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը վերցրել է ավագի թևկապը պաշտպան Հարի Մագուայերից։ Հաղորդվում էր, որ խաղացողը պատրաստ է հեռանալ անգլիական ակումբից։























































