ՀՖՖ կանանց ֆուտբոլի և ֆուտզալի կոմիտեն ընտրել է ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի 2022/2023 թթ․ առաջնության լավագույն խաղացողին և մարզչին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Լավագույն ֆուտզալիստ է ճանաչել 2022/2023 մրցաշրջանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Երևան ՖԱ»-ի դարպասապահ Արթուր Մկրտչյանը:
Լավագույն մարզիչ է ճանաչվել նույն ակումբի՝ «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը: