Պյեր-Էմերիկ Օբամեյանգը համաձայնել է տեղափոխվել «Մարսելv։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը պայմանավորվել են մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կնքել։
Ֆրանսիական ակումբը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ և սպասվում է, որ գործարքի հետ կապված խնդիրներ չեն լինի։
Գաբոնի հավաքականի հարձակվողը Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում անցկացրել է 15 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։