«Ալ Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի լավն է, քան MLS-ը։
«Սաուդյան Արաբիայի լիգան ավելի լավն է, քան MLS-ը: Ես 100%-ով վստահ եմ, որ չեմ վերադառնա եվրոպական ոչ մի ակումբ։ Ես բացեցի Սաուդյան Արաբիայի լիգայի ճանապարհը… և հիմա բոլոր խաղացողները գալիս են այստեղ: Մեկ տարուց Սաուդյան Արաբիայի լիգան առաջ կանցնի Թուրքիայի և Հոլանդիայի առաջնություններից»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ MLS-ում հանդես կգա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որը պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ։
Ռոնալդուն «Ալ Նասր» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին։ Անցած մրցաշրջանում նա Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































