«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կիսվել է հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերից իր սպասելիքներով։
«Մենք շատ գոհ ենք, որ պայմանագիր ենք կնքել Մեսսիի հետ: Մենք նայում ենք ապագային այն ոգևորությամբ, որը գալիս է մեր թիմում աշխարհի լավագույն խաղացողին ունենալուց։ Բայց նաև պետք է լինել համբերատար և թույլ տալ նրան ֆիզիկապես պատրաստվել, որպեսզի կարողանա խաղալ ճիշտ ժամանակին»,- Մարտինոյի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
Մեսսին «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հաղորդվում էր, որ 36-ամյա արգենտինացին տարեկան կստանա մինչև 60 միլիոն դոլար։
























































