Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը հայտարարել է, որ չի հավատում՝ մադրիդյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պայմանագիր ունի իր ազգային թիմի հետ։
«Ես չեմ հավատում այն տեղեկատվությանը, թե Անչելոտին արդեն պայմանագիր ունի Բրազիլիայի հավաքականի հետ, քանի որ «Ռեալի» հետ նրա գործող պայմանագիրը դեռ ուժի մեջ է: Կառլոն ինձ հարցրել է ազգային հավաքականի մասին, բայց երբեք չի ասել, որ ցանկանում է աշխատել այնտեղ։ Ես շատ զարմացա, երբ տեղեկություններ հայտնվեցին Բրազիլիայի հավաքականի հետ պայմանագիր կնքելու մասին, սա շատ տարօրինակ է։ Երկու պայմանագիր կնքելը ոչ պրոֆեսիոնալ կլինի»,- Կառլոսի խոսքերն է փոխանցում CNN-ը:
Ավելի վաղ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հայտնել էր, որ Անչելոտին ազգային հավաքականը կգլխավորի 2024 թվականի ամռանը՝ «Ռեալի» հետ մարզչի պայմանագրի ավարտից անմիջապես հետո։
























































