Խուան Կուադրադոն կարիերան կշարունակի «Ինտերում»:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, 35-ամյա խաղացողը մեկ տարվա պայմանագիր կկնքի միլանցիների հետ։ Կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանները։
Ֆուտբոլիստը «Յուվենտուսից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ուներ։
Սերիա Ա-ի նախորդ մրցաշրջանում Կուադրադոն անցկացրել է 31 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
























































