«Յուվենտուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի վերադարձով։
Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի խոսքով՝ թուրինցիները կապ են հաստատել Մորատայի գործակալի հետ։ Թուրինցիների հետաքրքրությունը հարձակվողի նկատմամբ կախված չէ Ռոմելու Լուկակուի հնարավոր տեղափոխությունից, սակայն Դուշան Վլահովիչի ապագան կարող է ազդել իսպանացու տրանսֆերի վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ 30-ամյա Մորատայի նկատմամբ հետաքրքրություն կա Միլանից, Ինտերից և Ռոմայից:
Մորատան «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































