Սերբ հարձակվող Դուշան Տադիչը կարիերան կշարունակի Թուրքիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
34-ամյա սերբը մեկնել է Ստամբուլ, որտեղ պայմանագիր կկնքի «Ֆեներբահչեի» հետ։ Նա ցանկանում էր շարունակել ելույթները Եվրոպայում՝ չնայած Սաուդյան Արաբիայի ակումբներից ստացված երկու առաջարկներին:
Անցած մրցաշրջանում Տադիչը «Այաքսի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
























































