«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է երեք խաղացողների տալ՝ տրանսֆերային արժեքի հետ մեկտեղ, գնել «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդին, հայտնում է Football Insider-ը:
«Կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել դանիացի հարձակվողին այս ամառ, սակայն «Ատալանտան» միայն կանխիկ գումար է ցանկանում իր 20-ամյա խաղացողի համար:
Հաղորդվում էր, որ իտալական թիմը ֆուտբոլիստի վաճառքից ակնկալում է վաստակել առնվազն 50 մլն, իսկ բոնուսները հաշվի առնելով՝ 75-80 մլն։
Հոյլունդը «Ատալանտայում» է 2022 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողն իտալական թիմի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։