Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը ցանկանում է միանալ «Բարսելոնային», հայտնում է AS-ը։
«Բարսելոնա» տեղափոխվելը 23-ամյա հարձակվողի երազանքն է, սակայն կատալոնացիների ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը քիչ հավանական է համարվում, հայտնում է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացուն ձեռք բերելու գլխավոր հավակնորդը ՊՍԺ-ն է։
2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում Ֆելիքսը վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։
























































