Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարի կինը՝ Անեմարի վան դեր Սարը, Խորվաթիայից Նիդեռլանդներ տեղափոխելուց հետո խոսել է ամուսնու վիճակի մասին։
«Էդվինը Խորվաթիայից տեղափոխվել է ուրբաթ երեկոյան և այժմ գտնվում է Հոլանդիայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը մնում է նույնը՝ կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ Վան դեր Սարի ընտանիքը ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել Սպլիտի հիվանդանոցին՝ վերջին շաբաթվա ընթացքում ցուցաբերած խնամքի համար:
Էդվինը պետք է մնա վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նա կհետազոտվի։ Ընտանիքը ջերմեռանդ հույս ունի, որ դրանից հետո նա կկարողանա կենտրոնանալ իր վերականգնման վրա»,- վան դեր Սարի կնոջ խոսքերն է մեջբերում «Այաքսի» պաշտոնական կայքը։
























































