«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Լիոնել Մեսսիի մարզավիճակի մասին։
«Ինձ համար միևնույն է, որ նա գոլ չի խփում վերջին շրջանում։ Եթե նա գոլեր խփեր, ավելի լավ կլիներ, բայց դա ինձ չի անհանգստացնում։ »
Դա կարող է պատահել թե՛ Լեոյի, թե՛ ուրիշների հետ։ Նա շանսեր ունենում է, դա գլխավորն է։ Դրանք կվերածվեն գոլերի։ Նա գոլեր է խփում 14 տարի շարունակ»,-Սետյենի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Վաղը Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալելու է «Ռեալ Սոսիեդադին»։