Ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանում Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը եվրոպական ակումբներից մեկը քիչ հավանական է։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի։
Հիշեցնենք, որ հունիսին տեղեկություն էր տարածվել, որ Տիկնիզյանը հայտնվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» շորթ-լիստում, սակայն ինքը՝ հայ ֆուտբոլիստը, պնդում էր, որ այս ուղղությամբ դեռ հստակություն չկա։
24-ամյա Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա ռուսական թիմին միացել է ԲԿՄԱ-ից՝ 5 միլիոն եվրոյի դիմաց: Պաշտպանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Transfermarkt առցանց պորտալը Տիկնիզյանի տրանսֆերը գնահատում է 2,5 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 37 խաղում Տիկնիզյանը դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































