ՏԿԵ նախարարի խորհրդական Արամ Մելքոնյանը և նախարարության վարչական վերահսկողության վարչության պետ Արկադի Չերչինյանն աշխատանքային այց են կատարել Արտաշատ համայնք:
Նրանք համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ այցելել են Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդառաջ շինարարական և տարածքի բարեկարգման ակտիվ աշխատանքներ են ընթանում:
Մարզադաշտում իրականացվում են տրիբունաների հիմնանորոգման և շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Ինչպես նաև հիմնանորոգվում են համալիր մարզադպրոցի վարչական շենքը, հանդերձարանները և սանհանգույցները։
Համայնքի ղեկավարը ներկայացրել է ընթացող աշխատանքները՝ ընդգծելով դրանք որակով և ողջ ծավալով իրականացնելու կարևորությունը: