Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլին» փորձում է համոզել ֆրանսիական «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային փոխել թիմն այս ամառ՝ առաջարկելով 150 միլիոն եվրոյի պայմանագիր 3 տարվա ընթացքում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, սաուդյան ակումբը նախկինում 30-ամյա կիսապաշտպանին 3 տարվա համար 100 մլն եվրոյի պայմանագիր էր առաարկել, ինչը Պոգբային չէր գոհացրել։
«Յուվենտուսը» պատրաստ է այս ամառ վաճառել ֆրանսիացի ֆուտբոլիստին ընդամենը 10 միլիոն եվրոյով, ինչը շատ ավելի հեշտ է դարձնում տեղափոխոթյոնը: Ինքը՝ Պոգբան, շահագրգռված չէ տեղափոխոթյամբ և մտադիր է մնալ «ծեր սինյորայի» կազմում։
2022/2023 մրցաշրջանում Պոլը «Յուվենտուսի» կազմում տասը հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 15 միլիոն եվրո։
























































