Հայաստանի չեմպիոն և գործող գավաթակիր «Ուրարտուն» սկսում է իր պայքարը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ Որակավորման առաջին փուլում երևանյան թիմի մրցակիցը լինելու է Բոսնիայի և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկին»։
Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին «Ուրարտու» մարզադաշտում, հանդիպման մեկնարկը՝ ժամը 19։00-ին։
Արդեն մեկնարկել է «Ուրարտու» — «Զրինսկի» հանդիպման տոմսերի օնլայն վաճառքը։ Տոմսերը կարող եք գնել՝ անցնելով հղումով — https://tkt.am/am//eid/603
Հուլիսի 6-ից տոմսերը հասանելի կլինեն ակումբի պաշտոնական խանութում, որը գործում է Ջիվանի 2 հասցեում, իսկ խաղի օրը՝ հուլիսի 11-ին, ժամը 12։00-ից կգործի մարզադաշտի տոմսարկղը։
Տոմսերի արժեքը հետևյալն է՝
Սեկտոր 1-4՝ 2000 դրամ
Սեկտոր 6-9՝ 500 դրամ
Սեկտոր 11-14՝ 1000 դրամ
VIP 2՝ 3000 դրամ