Դիդյե Դեշամը վստահ է, որ Կիլիան Մբապեն կնվաճի «Ոսկե գնդակը».
«Երևի ես բավականաչափ օբյեկտիվ չեմ։ Իհարկե, այն փաստը, որ Կիլիանը կարող է նվաճել «Ոսկե գնդակը որպես Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ, շատ լավ է:
Վաղ թե ուշ նա կհասնի դրան։ Շատ ավելի լավ, եթե դա տեղի ունենա այս տարի: Սա նրա նպատակներից մեկն է, քանի որ նա մեծ ամբիցիաների տեր մարդ է, ով անում է ամեն ինչ՝ հնարավորինս շատ գոլեր խփելու և ֆրանսիական ֆուտբոլի պատմության մեջ իր հետքը թողնելու համար։
Մբապեն ոչ ստանդարտ խաղացողներից է։ Նա նաև կարողանում է լավ վարվել արտաքին աշխարհի ճնշման դեմ։ Բացի այն ամբողջ տաղանդից, որ նա ունի, նա թիմի մի մասն է և իր վրա է վերցնում ավագի պատասխանատվությունը»,- ասել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը։