«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է փոխել ակումբը:
Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը ընտրություն է կատարել և ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ։ Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական թիմի ղեկավարությանը կոչ է անում անել հնարավորը 28-ամյա խաղացողին պահելու համար։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում Բերնարդու Սիլվան անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսապաշտպանը նվաճել է չեմպիոնական թրեբլը. «քաղաքայինները» նվաճեցին ազգային առաջնությունում առաջին տեղը, նվաճեցին Անգլիայի գավաթը և նվաճեցին Չեմպիոնների լիգան։
Transfermarkt-ը Բեռնարդու Սիլվայի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: Պորտուգալացու պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: