«Նիցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամը կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակ ունի։
Ըստ The Mirror-ի՝ կիսապաշտպանը հայտնվել է «Նյուքասլի» դիտակետում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքում «Լիվերպուլը» համարվում է «կաչաղակների» գլխավոր մրցակիցը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հույս ունի, որ Թյուրամը կընտրի իր թիմը, չնայած, որ ակումբը չի խաղա Չեմպիոնների լիգայում։
Նախորդ մրցաշրջանում Կեֆրենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։























































