Դանիայի հավաքականի և «Այնտրախտի» կիսապաշտպան Յեսպեր Լինդստրյոմը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Fussball.News-ը, 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Միլանը», «Լայպցիգը» և «Նյուքասլը»:
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30-40 միլիոն եվրո։ Միաժամանակ, տրանսֆերային գումարի 15 տոկոսը բաժին կհասնի դանիական «Բրոնդբյուին», որի սանն է հանդիսանում Լինդստրյոմը։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանն «Այնտրախտի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։























































