30-ամյա պաշտպան Քոնոր Քոուդին «Լեսթեր» է տեղափոխվել «Վուլվերհեմփթոնից»: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի գումարը կազմել է 8,6 մլն եվրո + 1,15 մլն եվրո բոնուսներ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Քոուդին ութ տարի խաղացել է «Վուլվերհեմփթոնում» (2015 թվականից)։ 2022/2023 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Էվերթոնի» կազմում։ Անգլիացին լոնդոնյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում նա դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 12 միլիոն եվրո։























































