Հարի Ուինքսը «Տոտենհեմից» տեղափոխվեց «Լեսթեր»: «Աղվեսները» հայտարարել են 27-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու մասին։
Նա 3 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» տրանսֆերի համար կստանա 10 մլն ֆունտ:
Նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում «Լեսթերը» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը և նոր մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում:
Ուինքսը «Տոտենհեմի» կազմում իր նորամուտը նշել է 9 տարի առաջ և 203 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում։























































