«ՌԲ Լայպցիգի» և Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային կարիերան կշարունակի «Լիվերպուլում»:
Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆիլիպ Հինսեն, «Լիվերպուլը» 22-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 70 մլն եվրո․ հենց այդ գումարն է նշված ֆուտբոլիստի պայմանագրում որպես տրանսֆերի փոխհատուցման գումար:
Մերսիսայդյան ակումբն այս մասին արդեն տեղեկացրել է «ՌԲ Լայպցիգին»։ «Լիվերպուլը» ոչ մի խնդիր չի ունենա նաև ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցնելու հարցում։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը ակումբային մակարդակում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։























































