«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հարձակվող է փնտրում։ Ըստ Jornal de Noticas-ի՝ Մեհդի Տարեմին հայտնվել է անգլիական գրանդի դիտակետում:
«Պորտուի» հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։
«Յունայթեդը» չի հրաժարվում որևէ աստղային հարձակվողի հետ պայմանագիր կնքելու փորձերից։ Խոսքը Քեյնի կամ Օսիմհենի մասին է։ Միևնույն ժամանակ, ակումբը նաև չի ցանկանում գալիք մրցաշրջանում բացարձակապես առանց հարձակվողի մնալ։ Եթե չստացվի ձեռք բերել Քեյնին կամ Օսիմհենին, ակումբը կկենտրոնանա իրանցի ֆուտբոլիստի տրանսֆերի վրա։
Տարեմին նախորդ մրցաշրջանում «Պորտուի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 31 գոլ:























































