«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել Բերնարդու Սիլվայի և Այմերիկ Լապորտի տրանսֆերները, հայտնում է Manchester Evening News-ը: Ակումբը ակնկալում է գումար աշխատել՝ նոր խաղացողներ ձեռք բերելու համար։
Նշվում է, որ Սիլվայի դեպքում կընդունվի միայն շատ շահավետ առաջարկը։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, Սաուդյան Արաբիայի կամ ՊՍԺ-ի մասին է: «Բարսելոնա» տեղափոխվելու մասին խոսք լինել այս պահին չի կարող, քանի որ կատալոնացիները նման գումար չեն կարող հատկացնել տրանսֆերի համար:
Լապորտի դեպքում իրավիճակն ավելի պարզ է. նա չի մտնում Գվարդիոլայի ծրագրերում։ Նրանք պատրաստ են բաց թողնել ֆուտբոլիստին առանց լուրջ պահանջների։
«Մանչեսթեր Սիթին» կհամաձայնի վաճառել նաև ամերիկացի 28-ամյա դարպասապահ Զաքարի Ստեֆենին, եթե համապատասխան առաջարկ լինի, հայտնում է ESPN-ը։ «Լեսթեր Սիթին» հետաքրքրված է դարպասապահի ծառայություններով։























































