«Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրեդը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, քանի որ նախկինում «Չելսիից» ձեռք էր բերել կիսապաշտպան Մեյսոն Մաունթին։
Ֆրեդի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որը բրազիլացու հետ աշխատել է մանկունյանական ակումբում։ Գործարքի իրականացմանը կարող է խանգարել ՄՅՈՒ-ի պահանջած գումարը՝ 20 միլիոն եվրոն։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։























































