«Էվերթոնը» երկարաձգել է պայմանագիրը թիմի ավագ Շեյմուս Կոլմանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
34-ամյա աջ պաշտպանի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:
Ֆուտբոլիստը «Էվերթոնում» հանդես է գալիս 2009 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա անցկացրել է 26 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։























































