«Մանչեսթեր Սիթին», հնարավոր է՝ 30 մլն ֆունտ է ստացել՝ շրջանցելով ՈւԵՖԱ-ի ֆինանսական կանոնները։
Ինչպես հայտնում է The Times-ը, YouTube-ի հերթական մանչեսթերյան ակումբի ֆինանսական ապօրինությունների մասին ֆիլմի ստեղծողներին հասանելի է դարձել ՈՒԵՖԱ-ի 2020 թվականի զեկույցը «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական գործունեության վերաբերյալ։
The Times-ի հեղինակները կարդացել են զեկույցը, որը ցույց է տալիս, որ ակումբը Աբու Դաբիից անհայտ անձից ստացել է երկու վճարում՝ 15-ական միլիոն ֆունտ ստերլինգ։ Դա տեղի է ունեցել 2012 և 2013 թվականներին։
Փոխանցումները մշակվել են որպես հովանավորչական վճարումներ՝ ԱՄԷ-ին պատկանող հեռահաղորդակցության Etisalat ընկերության կողմից: Սակայն ՈՒԵՖԱ-ն եզրակացրել է, որ իրականում դա «քողարկված ֆինանսավորում» է «Սիթիի»՝ Աբու Դաբիի սեփականատերերի կողմից, ինչը միության կանոնների խախտում է։
Ենթադրվում է՝ այս գործը 2009/10 մրցաշրջանից ի վեր 115 ֆինանսական կանոնների խախտումներից մեկն է, որոնցում Պրեմիեր լիգան փետրվարին մեղադրել է «Մանչեսթեր Սիթիին» :























































