Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է մանչեսթերյան թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի մասին։
«Նա միշտ եղել է հիանալի թիմային խաղացող: Նա 12 տարի անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, բազմիցս ճանաչվել է տարվա լավագույն խաղացող։ Կարծում էի, որ շատ մարդիկ կցանկանան ձեռք բերել նրան այս տրանսֆերային պատուհանում: Շատերն են ցանկանում, որ նա հեռանա «Յունայթեդից»: Ես մի փոքր հիասթափված եմ այն բանից, թե ինչպես է ակումբը վերաբերվում այս հարցին»,- գրել է Ֆերդինանդը իր սոցիալական ցանցերում:
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականի հուլիսից։
Դարպասապահի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։























































