«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի «Ալ Ահլիում»։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում, բրազիլացին համաձայնեցրել է պայմանագիրը մինչև 2026 թվականը։
Հուլիսի 1-ին լրանում է ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, ուստի նա ազատ գործակալի կարգավիճակով անվճար կմիանա «Ալ-Ահլիին»։
2022/23 մրցաշրջանում Ֆիրմինոն անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։























































