«Արսենալի» ղեկավարությունը համաձայնեցրել է ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ նոր համաձայնագրի բոլոր հիմնական պայմանները, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Ըստ աղբյուրի՝ կողմերը փաստաթղթերը կստորագրեն այն բանից հետո, երբ խաղացողը կժամանի թիմի գտնվելու վայր՝ նախապատրաստվելու 2023/2024 մրցաշրջանին։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսի վերջը ևս մեկ տարով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ։
2022/2023 մրցաշրջանում Սալիբան «Արսենալի» կազմում 33 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։























































